Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վարչապետ Կարապետյանը Անթիլիասում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ

Վարչապետ Կարապետյանը Անթիլիասում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ
13.03.2018 | 15:46

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Անթիլիաս և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Հանդիպումից առաջ վարչապետը կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Վարչապետ Կարեն Կարապետյանը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը և վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է ավելի լավ արդյունքներ արձանագրելուն ուղղված քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում: Կարեն Կարապետյանը մանրամասնել է Լիբանանի ղեկավարության հետ բանակցությունները` որակելով արդյունավետ և կառուցողական:


Արամ Ա կաթողիկոսը կարևորել է ՀՀ վարչապետի այցը Լիբանան և տնտեսական հագեցած օրակարգը, որը լավ հնարավորություն է տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով: Վարչապետը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ